կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-13 23:30
Քաղաքական

Նիկոլ Անհո՛ղ, կպատասխանես բարերարի այս խայտառակ բացահայտմանը. քաղաքագետ

Նիկոլ Անհո՛ղ, կպատասխանես բարերարի այս խայտառակ բացահայտմանը. քաղաքագետ
ԱՄՆ-ում բնակվող բարերար Մայքլ Սարյանը, ով վերջին 2 տարում Հայաստան է ուղարկել 15 միլիոն դոլարից ավելի բժշկակակն սարքավորումների օգնություն, պարզել է, որ, օրինակ՝ այրվածքների բուժման համար նախատեսված թանկարժեք սարքավորումներն, ամեն մեկը 700 հազար դոլարով վաճառվել է Հունգարիա, իսկ մեր զինվորները, ովքեր վերջին արցախյան պատերազմի ժամանակ մարտնչում էին ազերիների դեմ և ֆոսֆորային այրվածքներ էին ստացել զուրկ են եղել այդ թանկարժեք տեղնիկայից օգտվելուց... Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
«Նիկոլ Անհո՛ղ, կպատասխանես բարերարի այս հարցադրմանը, թե՞ կրկին նախկինների կոռուպցիայի մասին կճղճղաս՝ մոռացության տալով, թե քո իշխանության օրոք ինչ հանցագործություններ են կատարվում և ծածկադմփոցի արվում քո իսկ յուրայինների կողմից...
 
Նիկոլ Անհող, կպատասխանես բարերարին, թե վիրավոր զինվորի բուժման համար ուղարկված օգնությունը ինչպես է հայտնվել Հունգարիայում...
 
Պատկերացնում եք, քանի կյանքեր կարելի էր փրկել այդ սարքավորումների շնորհիվ, որ չեն փրկվել, քանի որ Նիկոլի նշանակած պաշտոնյաները դրանք վաճառել են մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հնաձնած երկրին...
 
Նիկոլականներ, ժեխ ու փթիր, սա էլ կարադացեք ու նախկիններին մեղադրեք...»,- գրել է նա: