|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվս մեկ անձ է ձերբակալվել ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
Ինչպես yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձերբակալվածը Գարեգին Չուգասզյանն է: Նա նույնպես Հիմնադիր խորհրդարանի անդամ է:
Նշենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկվել, իսկ հետո նաև ձերբակալվել ՀԽ-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանն ու Պավել Մանուկյանը: