Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական TRT–ն հայտնում է, որ երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT) Ստամբուլում ձերբակալել է Իրանի հետախուզական ցանցի 11 աշխատակցի։ Նշվում է, որ ձերբակալվածներն առնչություն ունեն իրանական հետախուզության համար աշխատող, թմրանյութերի թրաֆիքինգով զբաղվող «բարոն» Նաջի Շերիֆի Զինդաշթիի հետ։
Նշվում է, որ ամեն բան սկսվել է 14 տարի Շվեդիայում բնակություն հաստատած իրանցի ընդդիմադիր Հաբիբ Ջհաբաբի՝ Թուրքիա տեղափոխվելուց և այնտեղ անհետանալուց հետո։
Ըստ MİT–ի՝ ձեռք բերված փաստերի արդյունքում պարզվել է, որ Զինդաշթին, Ջհաբաբի նախկին կնոջն օգտագործելով, ընդդիմադիրին գցել է «ծուղակը» և առևանգել։ Զինդաշթիի մարդիկ գործչին տարբեր ճանապարհներով հասցրել են Վան, այնտեղից էլ՝ տեղափոխել Իրան։
Ընթացող հետաքննության արդյունքում MİT–ը, ըստ թուրքական տեղեկությունների, բացահայտել է երկրում գործող իրանական հետախուզական ծառայությունների ցանց և ձերբակալել 11 մարդու:
Զինդաշթին թրաֆիքինգի մեղադրանքով Իրանում դատապարտվել էր կախաղանի, սակայն նրան հաջողվել էր փախչել Թուրքիա։ 2007 թ. սպանության մեղադրանքով դատապարտվել էր Թուրքիայում։ Նրա համար 4 մեղադրանքով էլ պահանջվել էր ցմահ բանտարկություն՝ ծանրացված ռեժիմով, և 24 տարվա բանտարկություն։ Սակայն 2018 թ. Զինդաշթին հայտնվել է Իրանում։
Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Իրանի տարածքային ամբողջականության դեմ բանաստեղծություն էր կարդացել, որից հետո երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին։