|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի ՆԳ նախարար Սույելման Սոյլուն հայտնել է ահաբեկչի ձերբակալության մասին, որը 2018-ին հարձակում է իրականացրել Ռուսաստանում: Նա չի մանրամասնել, թե ինչ ահաբեկչության մասին է խոսքը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է «Ռոսբալթ»-ը:
Ըստ Սոյլուի` ահաբեկիչ Ջիհադ ադ Դին ալ Նասիր Ուբեյդը «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից է: Նա ձերբակալվել է Աազազ քաղաքում:
Թուրք նախարարի խոսքով` ահաբեկիչը զինյալներ է հավաքագրել և ստեղծել մահապարտների ցանց: Նրա պարտականություններից է եղել նաև պայթուցիկի և թույների պատրաստումը: Ուբեյդը նաև մասնակից է Գերմանիայում իրականացված ահաբեկչությանը և 18 այլ հարձակումների: