|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ Հիմնադիր խորհրդարանի առաջարկած ծրագրերում ինքը որևէ քաղաքական օրակարգ չի տեսնում:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք «Ժառանգություն»-ը կմասնակցի Հիմնադիր խորհրդարանի հրավիրած բողոքի ակցիաներին, պատասխանեց, որ ճիշտ չէ իր կողմից մեկնաբանել «Ժառանգության» քայլերը, քանի որ ինքը կուսակցական չէ:
«Ցանկացած միավոր, որն առաջարկում է գործողություններ, որոնք շատ ժամանակ միտված են անհասկանալի երևույթների, լայն քննարկման կարիք ունեն, բայց քանի որ Հայաստանում կա բազմակարծություն, ապա ինքս էլ գիտակցում եմ, որ կարելի է նստել և քննարկել ամեն ինչ»,- ասաց պատգամավոր:
Թևան Պողոսյանը նշեց նաև, որ իր համար կարևոր է երկու նախադրյալ: Առաջինը, որը մինչ ապրիլի 24-ը և հենց այդ օրը չի կարելի ոչինչ նախաձեռնել, քանի որ այդ օրը կարևոր է և պետք է առաջնորդվել օրվա խորհրդով: Երկրորդ նախապայմանը` որ ԼՂՀ-ն երբևէ ներգրավված չի լինելու հայաստանյան հարցերի քննարկմանը: Պատգամավորը նշեց նաև, որ եթե վերոնշյալ գործողությունները լինեն, այդ դեպքում ինքը կարող է նստել և քննարկել: