Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Ամերիկյան System of a Down ռոք-խումբն ապրիլի 6-ին Լոս Անջելեսում մեկնարկ տվեց «Արթնացրե՛ք հոգիները» (Wake up the souls) խորագրի ներքո միջազգային շրջագայությանը, որն անցնում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Al Jazeera-ն, հղում անելով Rolling Stone ամսագրին, հիշեցնում է, որ ապրիլի 23-ին խումբը, որի չորս անդամներն էլ ունեն հայկական ծագում, ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում:
«Սա երաժշտական սահմաններից դուրս մի բան է: Սա ավելի կարևոր է, քան խմբի հաջորդ ալբոմը: Դա հեռուներ հասնող բան է, որը նույնիսկ ավելի մեծ է, քան Հայոց ցեղասպանությունն ինքնին: Մենք ուզում ենք օգնել այլ ազգերին կանխել այն, ինչ եղել է հայ ժողովրդի հետ»,- ասել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:
Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնելու իրազեկությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փոքրամասնության հանդեպ:
Ապրիլի 24-ը հայ ժողովուրդը նշում է որպես Ցեղասպանության մեկնարկ, այդ օրը Օսմանյան կայսրությունը ձերբակալել է հարյուրավոր հայ մտավորականների, ապա ենթարկել մահապատժի: Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության շուրջ պատմաբանների պնդումները: System of Down-ի մենակատար Սերժ Թանկյանը Rolling Stone-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ «ժխտողականությամբ նրանք թքում են հայերի դեմքին», հիշեցնում է պարբերականը: