Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար:
Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ տեղադրելով Rolling Stone-ի հրապարակումն այդ մասին:
Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագրությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այսպիսով, խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:
«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում: