|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն. հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ` արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգիստը կմատուցվի:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է, որ իրենք առանձնակի ուշադրություն են դարձնում Հայոց ցեղասպանության հարցին և դեռ շատ քայլեր ունեն անելու այդ ուղղությամբ»:
«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրում ենք նախաձեռնել, իրականացվում են հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը լուսաբանող թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միությունը ամերիկյան կինոընկերությունների հետ է համագործակցում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ստեղծման ուղղությամբ»,-պատմել է նա: