կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 14:11
Արցախ

«System of a Down»-ը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար

«System of a Down»-ը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար: Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ տեղադրելով Rolling Stone-ի հրապարակումն այդ մասին:

Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագրությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այսպիսով՝ խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:

«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում: