կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 14:42
Հասարակություն

Վերջին տարիներին ավելի դժվար է դարձել ազատ գործելը. սիրիահայ կին գործարար

Վերջին տարիներին ավելի դժվար է դարձել ազատ գործելը. սիրիահայ կին գործարար

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր` ապրիլի 7-ին, տեղի ունեցավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին-գործարար» 2015 մրցանակաբաշխությունը: Բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա կարևորեց կնոջ դերը տնտեսության զարգացման գործում:

 

Մրցանակները նախատեսված էին հինգ անվանակարգերի համար՝ «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար» և «Լավագույն սկսնակ կին գործարար»:

 

«Լավագույն կին գործատու» մրցանակի հաղթող սիրիահայ Ալին Մասրլյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 1997 թվականից ընտանիքով տեղափոխվել են Երևան և հիմնել իրենց բիզնեսը: ««Հալեպ» խանութի հիմնադիրն ենք, ամուսինս է շատ օգնել: Հայտնի ճշմարտություն է, որ ավելի հեշտ է ոչ ամբողջապես զարգացած երկրների հետ բիզնես գործունեություն ծավալալել»,- ասաց նա և նշեց, որ իր ծաված գործունեությունն այնքանով է հետաքրքրական, որ արևելյան համեմունքների տարածվածություն ամեն տեղ չէ, որ կա: «Մեր գործունեության ոլորտը շատ հետաքրքիր է, քիչ մարդիկ են դրանով զբաղվում, բայց վերջին տարիներին ավելի դժվար է դարձել ազատ գործելը»,- նշեց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե դժվար չէ՞, արդյոք, Հայստանում բիզնես գործունեություն ծավալել, քանի որ հայտնի է, որ մոնոպոլիան սողոսկել է նաև այս ոլորտը, կին գործարարը պատասխանեց. «Բիզնեսի չափերը նշանակություն ունեն, նաև նշեմ, որ ամեն տեղ էլ դժվարություն լինում է, խոչնդոտներ լինում են: Սիրիայում էլ է դժվար, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես: Հաճախ են հիասթափություններ լինում, սակայն միշտ էլ առաջ պետք է նայել»: