Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և մեղադրանքների հետ` դա օրինական է ու ճշմարտություն, բայց եթե պաստառում ՆԳ նախարար կա, ապա ապօրինի է և «ստուգման ենթակա»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից:
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում` քաղաքացուն գլորել-հրելով ու ակնհայտ կոպտությամբ քաշում ու մեքենա են մտցնում:
Հետո էլ թե` «սաստեք ժողովրդին»: Սա ոստիկանի, առավել ևս` բարձրաստիճան ոստիկանի խոսք է՞:
Պարզ է չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել»:
Ոստիկանության ապօրինություններն ու դաժանություններն իրենց հիմքում այս մոտեցումն են պարունակում»: