Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Հայաստան» դաշինքն Արամ Մանուկյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի հիշատակին: Արարողությունից հետո քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ սահմանազատման հարցը լուծելու մասին առաջարկին:
«Ցանկացած նման առաջարկ, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերից է հնչում միշտ պետք է վտանգ տեսնել, քանի որ ակնհայտ դարձավ, որ ծրագիրը մշակված չէ և համաձայնեցված չէ։ Այն հրաժարականները, որոնք հետևում են այդ ելույթին, դրա վառ ապացույցն են, այսինքն՝ առանց հաշվի առնելու արդյունավետությունը, առանց հաշվարկելու հետևանքները, առանց համապատասխան նախապատրաստական դիվանագիտական աշխատանք տանելու նման առաջարկները կարող են բացասական հետևանքներ ունենալ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև անդրադարձավ երեկվա Անվտանգության խորհրդի նիստից հետո արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրաժարականին։
«Իրեն հարգող ցանկացած դիվանագետ ակնհայտ է, որ պետք է այս ամենի դեմ ընդվզի, և ամեն անգամ բոլորի թիկունքում՝ դիվանագետներից թաքուն մի գործ անել, դա նրա գործելաոճն է, որի ուղղակի պատասխանատուն այդ գերատեսչությունն է։ Սա ուղղակի արհամարանք է ոչ միայն ԱԳՆ-ի նկատմամբ, այլ ողջ պետության և պետականության»,- նշեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: