Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ամեն տարի Մասնավոր դպրոցների ասոցիացիայի կողմից կազմակերպված՝ դպրոցների պարգևատրման այս տարվա արարողության ժամանակ պարգևատրվել են նաև հայկական դպրոցները. գրում է «Ակօս»-ը:
Մարտի 21-ին կազմակերպված ընդհանուր նիստի ժամանակ որոշում է կայացվել՝ պարգևատրել Թուրքիայում ավելի քան 25 տարի կրթության ոլորտում գործած դպրոցներին: Մարտի 26-ին Բեյքենթ համալսարանում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել հայկական դպրոցների ներկայացուցիչներ՝ Եսայան դպրոցի տնօրեն Սաթենիկ Նշանը, Քալֆայան դպրոցի հիմնադիր տնօրեն Արման Ութուջյանը, Թարգմանչաց դպրոցի հիմադիր տնօրեն Հայկ Ասլանյանը, Տատյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արսեն Արշըքը, Ֆերիքոյ Մերամեթչյան դպրոցի հիմանդիր տնօրեն Ավետիս Հաջինյանն ու Բեզջյան դպրոցի հիմնադիր տնօրեն Սևան Գյուրունը:
Պարգևատրված դպրոցների թվում են նաև Արամյան Ունջույան, Քարագյոզյան, Փանգալթը Մխիթարյան, Յեշիլքոյի Հայկական դպրոցը, Սահակյան և Նունյան դպրոցները: Պարգևները հանձնվել են ասոցիացիայի համանախագահ Յուսուդ Թավուքչուօղլուի կողմից:
Ընդհանուր 92 դպրոցներից 230-ամյա անցյալով աչքի է ընկել Օրթաքոյ Թարգմանչաց դպրոցը: