Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը մի խումբ համախոհներով ցույց էր կազմակերպել ԱԺ շենքի դիմաց «Որակյալ կրթություն, ոչ օտարալեզու դպրոցներին» կարգախոսով:
«Մենք հավաքվել և հիշեցնում ենք բոլորին, որ դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը: Այդ հարցը արդեն օրակարգում կա և եթե դրվի քվեարկության, ապա պահանջում ենք կա՛մ չքվեարկել, կա՛մ դեմ քվեարկել, կա՛մ էլ կառավարությունը թող հետ վերցնի այդ նախագծը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, թե կան քաղաքական ուժեր, որոնք դեմ չեն ավագ դպրոցներում օտարալեզու կրթությանը որոշ պայմանների ապահովման դեպքում, սակայն «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները կարծում են, որ առանց որևէ նախապայմանի հանրակրթությունը պետք է լինի հայերեն լեզվով:
«Մենք ասել ենք, որ այդ օրենքը չպետք է անցնի, դպրոցները չեն բացվելու, բացվեն էլ` չեն աշխատելու: Մենք անպայաման հաղթելու ենք...».- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Դիտել տեսանյութը