|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
50 հազար դասագիրք է տպագրվել սփյուռքի դպրոցների համար կրթության եւ գիտության նախարարության կողմից, եւ բոլոր գրքրեը առաքվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Խոսքը վերաբերում է նաեւ Ջավախքի հայկական դպրոցներին: 2011 թվականին այնտեղի դպրոցներ են առաքվելու նաեւ դիդակտիիկ, ուսումնաօժանդակ նյութեր:
Իսկ ներկայումս, ըստ նախարարի, առաջիկա ժամանակահատվածում Ջավախքի դպրոցների դասագրքերի խնդիրը լուծված է:
Այս տարի վերապատրաստվել է նաեւ 100 հայ ուսոցիչ Ջավախքից:
Սփյուռքահայ դպրոցականների համար ստեղծվել է նաեւ էլեկտրոնային գրադարան, որտեղ տեղադրված է ութ ուսումնական ձեռնարկ: Դրանք հնարավոր է օգտագործել առցանց, ինչպեսեւ ներբեռնել: Ներկայումս այդ գրադարանից օգտվողների թիվը 6000 է: