կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 17:40
Հասարակություն

Մատանին վերցնելու համար թուրքերը կտրել են մեծ տատիս մատը

Մատանին վերցնելու համար թուրքերը կտրել են մեծ տատիս մատը

Փեփրոնե Աբաջյան

1902 թ., Ալաշկերտ

Մանե Գևորգյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի մոր՝ Փեփրոնե Աբաջյանի պատմությունը: Նա վերապրել է Ցեղասպանությունը, սակայն թուրքերը կտրել են նրա մատը՝ մատանին վերցնելու համար:

 

«2010 թվականի գարնանային թխպոտ մի օր ես ու պապս, նստած մեր գյուղի տան պատի տակ`պապիս ձեռքով պատրաստած նստարանին, զրուցում էինք: Պապիս աչքերում թախիծ կար, արցունք նկատեցի, և ինձ թվաց՝ հենց հիմա կլացի: Բարձրացրեց սպիտակահեր գլուխը վեր, հայացքը հառեց դեպի Արարատը՝բնական հուշակոթողը, որը կենդանի ականատեսն է եղել մեծ կոտորածի: Պապս հոգուց հանեց, լռեց, ապա հավաքեց մտքերն ու պատմեց իր մայրիկի գլխով անցածը:


1915թ. պապիկիս մայրը, այսինքն՝ իմ մեծ տատը, ընդամենը 13 տարեկան էր: Նա շատ գեղեցիկ, ձյունի պես ճերմակ մաշկով, սև մազերով, բարձրահասակ աղջիկ է եղել՝ անունը Փեփո:

 

Ծնվել ու մեծացել է Արևմտյանի Հայաստանի գեղատեսիլ Ալաշկերտում: Անհոգ մանկության յուրաքանչյուր օրը հագեցած է եղել՝ հյուսելով մի չքնաղ հեքիաթ, որը հետո որպես թանկ հիշողություն մնաց նրա հոգու աշխարհում: Ու մի չարաբաստիկ առավոտ ամեն ինչ այնպե՜ս է փոխվումՄորթում, տակնուվրա են անում ամեն ինչ. ի՜նչ խիղճ. ի՜նչ ափսոսանք: Մեր տատիկին նույնպես տանջել են՝ ցանկանլով մատից հանել մատանիները: Կտրել են մատը, իսկ մատանին թռել ու ընկել է խոտերի մեջ: Բարբարոսները հեռացել են՝ առանց մատանու: Ժամեր անց նրանք թողել ու հեռացել են իրենց սիրելի բնակավայրից: Հաստատվել են Շիրակի մարզի Լանջիկ գյուղումՄեծ տատիկը չկա, իսկ մատանին՝ որպես սուրբ մասունք, պահպանվում է»: