Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նուբար Հովհաննիսյանի պատմությունը
1898 թ., Բաղեշի վիլայեթ,Խլաթ գավառ, Ծխկամ գյուղ
Հրանդուխտ Հովհաննիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նրա մորն ու եղբայրներին թուրքերը դաժանաբար սպանել են, իսկ նրան չեն գտել՝ թոնրի մեջ է թաքնվել:
«Մայրս պատմում էր, որ իր մորն 9 տարեկանում ապուսնացրել են: Մի քանի տարի ամուսնում հետ ապրելուց հետո երջինս մեկնել է ԱՄՆ աշխատելու: Հայկական ջարդերը սկսելուց հետո եկել է հոր տուն՝ ապաստան գտնելու հույսով, բայց թուրքը հասել են նաև իրենց գյուղ: Մոր և երկու եղբայրների հետ թաքնվել է հարևան քրդի տանը, բայց դա էլ չի փրկել: Թուքերը գտել են մորն ու եղբայրներին, կտրել նրանց ձեռքերը և մոր մատից հանել ոսկյա մատանին: Նուբարը թաքնված է եղել թոնրի մեջ և նրան չեն գտել: Թոնրից դուրս գալով և տեսնելով գազանաբար սպանված հարազատներին՝ մեծ վիշտ է ապրել:
Մնալով մենակ՝ մի կերպ, ինչպես շատ գաղթականներ, ապաստան է գտել Արևելյան Հայաստանում: Աշխատել է տարբեր մարդկանց տներում օրավարձով, մինչև հանդիպել է Սիմոն Դիլոյանին՝ իմ պապին: Ամուսնացել է և ունեցել հինգ երեխա, որոնցից մեկը մահացել է: Մինչև մահանալը նրա առաաջի ամուսինն ԱՄՆ-ից նամակներով խնդրել է Նուբարին, որ երեխաների հետ միասին տեղափոխվի Ամերիկա: Տատս մերժել է նրա առաջարկը՝ ասելով, որ ընտանիք ունի: Տատս մահացել է 43 տարեկանում՝ 1941 թվականին, և թաղված է Վերին Զևա (այժմ Տարոնիկ) գյուղի գերեզմանոցում»: