|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է թողնելու Հայաստանի ու Արցախի վրա․ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Մենք՝ որպես երկու անգամ մեր անկախությունից հետո խոշորամասշտաբ պատերազմով անցած ժողովուրդ, իհարկե, ցանկանում ենք, որ հարցը շատ արագ կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ձևավորվող աշխարհակարգում Հայասատանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ունենան իրենց սուբյեկտայնությունը և ստանան զարգացման հնարավորություն: Իսկ որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, դա ակնհայտ է»,- նշեց պատգամավորը: