Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Հրապարակը» գրում է «Մեր տեղեկություններով, Աբովյանի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանը պատրաստվում է վերջին «գրոհին», նա հրահանգել է իր թիմակիցներին ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, վիճաբանել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ընտրակեղծիքների իմիտացիա, աղմուկ բարձրացնել:
Տեսնելով, որ իշխանության թեկնածուի քարոզարշավն անցնում է անաղմուկ, առանց կոնֆլիկտների, Պալաչին խորհուրդ են տվել «հարամել» ընտրություններն ու համատարած ընտրակեղծիքների տպավորություն ստեղծել, որ ցույց տան, թե Գագիկ Ծառուկյանը նույնիսկ հարազատ Աբովյանում մեծ խնդիրներով է իր թեկնածուին անցկացնում: Սակայն քարոզարշավը ցույց տվեց, որ Ծառուկյանի «ֆազենդայում» իր փեսայի կառավարման տարիներին այնքան խնդիրներ են կուտակվել, որ աբովյանցիների մի մասը պատրաստ է անգամ պալաչներին ձայն տալ, միայն թե ծառուկյանական թեկնածուն չանցնի: Այս կարծրատիպը կոտրելու համար Վահագն Գևորգյանից շատ ջանք է պահանջվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։