կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 18:49
Հասարակություն

Կարևորը այս նշանակման մեջ այն է, որ Ռոմեոն ու Ջուլիետը վերջապես հասան իրար. դիտարկում՝ փոխնախարարի նշանակման մասին

Կարևորը այս նշանակման մեջ այն է, որ Ռոմեոն ու Ջուլիետը վերջապես հասան իրար. դիտարկում՝ փոխնախարարի նշանակման մասին
Նիկոլ Փաշինյանը արդարադատության փոխնախարար է նշանակել Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսայի) եղբորը' Գրիգոր Մինասյանին։ Արտասովորն այստեղ, սակայն, Միքայել Մինասյանի եղբայր լինելը չի։ Ի վերջո, նրանք վաղուց հակառակ ճամբարներում են, և որ նորմալ տղամարդն էլ լիներ Միքայելի տեղը, պիտի այդկերպ վարվեր նման մարդու հետ։
 
Կարևորը այս նշանակման մեջ այն է, որ Ռոմեոն ու Ջուլիետը վերջապես հասան իրար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հիմա իր սրտի վարչապետի նկարն ավելի բարձր կկախի, որ Փաշինյանն էլ ամեն ինչ տեսնի ու զգա։
 
Փաշինյանական ավազակախմբի բարքերը ապազգայինից բացի, օրեցօր դառնում են ավելի այլանդակ ու զզվելի։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ