|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ. հայտնում է armtimes .com-ը:
«Նա Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով նամակ է ուղարկել ծնողներին՝ խնդրելով չբարկանալ իր վրա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:
«Այո, ես տեղյակ եմ նամակի բովանդակությանը: Նամակում գրել էր՝ պապ ջան, մամ ջան ոնց եք, ես ինքս էլ չեմ իմացել ինչու եմ անցել սահմանը, դիտավորյալ չեմ արել, տենց ա ստացվել: Նաեւ գրել է, որ շուտով կգա- աշխատանքի կտեղավորվի, կաշխատի, ամեն ինչ նորմալ կլինի: Նա ծնողներից հարցրել է նաեւ, թե արդյոք վառելիք ունե՞ն, թե ոչ»,-մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց գյուղապետը»,-նշում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: