Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի սենատորները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հալեյին, գրում է asbarez.com-ը՝ հավելելով, որ հարցերն ուղղվել են նրանց պաշտոնի հաստատման հարցով լսումների ժամանակ։ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը հունվարի 23-ին և ներկայացրել Սենատի հաստատմանը: Նիքի Հալեյի թեկնածությունը Սենատը հաստատել է հունվարի 24-ին։
«Եթե հաստատվեմ պաշտոնում, ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը՝ երաշխավորելով, որ պետք է հարգվեն կողմերի միջև բոլոր համաձայնագրերը»,- ասել է Թիլերսոնը՝ պատասխանելով սենատոր Մարքիի հարցին։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնում է տարածաշրջանի կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին Թիլերսոնը պատասխանել է. «1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Իմ թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»։
«Ես երբեք չեմ խուսափի դատապարտել այլ երկրներին մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը խախտող գործողությունների համար»,- իր հերթին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հալեյը։