Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Մամուլում վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերը: ՀԷՑ-ը վաճառքը, չգիտես` ինչու, լրատվամիջոցները կապում են «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի անվան հետ:
Yerkir.am-ը նախ փորձեց վաճառքի մասին լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԷՑ-ից: Մեզ հետ զրույցում ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ ընկերության վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և այս պահին շարունակում են ընթանալ բանակցություններ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Հայաստանի էներգետիկայի նախարարության միջև նոր համաձայնագրի կնքման շուրջ:
Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ը պարտքերի պատճառով խնդրել էր Հանրային ծաառայությունները կարգավորող հանձնաժողովին հետաձգել 2015-ի ներդրումային ծրագրի քննարկումը: Մասնավորապես` բանակցությունների ընթացքում նախատեսվում է, որ ՀԷՑ-ի գործող վարկերը կվերակառուցվեն ավելի մատչելի պայմաններով: Տեղեկացնենք, որ այս պահին ՀԷՑ-ը ավելի քան 10 միլիարդ դրամի պարտք ունի, որը հիմնականում գոյացել է արտադրող կայանների վաճառած թանկ հոսանքի պատճառով: Համենայն դեպս, այսպես է մեկնաբանում ՀԷՑ-ը: Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են, և որևէ նոր բան հայտնել ինքը չի կարող:
Yerkir.am-ը զնագահարեց նաև ռուսական «Ինտեր-ՌԱՕ» ընկերություն` վաճառքի լուրերը մեկնաբանելու ակնկալիքով: Ռուսաստանից խոստացան անպայման արձագանքել մեր հարցմանը:
Մենք նաև կապ հաստատեցինք «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանի հետ: Նրանից փորձեցինք ճշտել` համապատասխանո՞ւմ են իրականությանը այն լուրերը, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը: Զառա Աճեմյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանում ասեկոսեները:
Փորձեցին նաև ճշտել` արդյոք Սամվել Կարապետյանը պատրաստվում է մոտակա օրերին ժամանել Հայաստան: Այս հարցի վերաբերյալ Աճեմյանը նույնպես հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
«Ինտեր-ՌԱՕ» ընկերությունը վաճառքի մասին պարզաբանումներ մեզ կներակայացնի ավելի ուշ, որը մենք անմիջապես կհրապարակենք կայքում: