|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 9-ից 10-ը, ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է նախաստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագիրը:
«Սակայն գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան երկրորդ կեսից ոչ շուտ: Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը ցանկանում է, որ ինքը կապ չունենա էլէներգիայի սակագնի բարձրացման հետ, և հանրության մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նոր սեփականատերը եկավ և թանկացրեց «լույսի գինը»:
Այսինքն՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի և այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի, երբ արդեն էլէներգիայի նոր սակագները կիրառության մեջ մտած կլինեն»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։