Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հերթական նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Կրթության մասին օրենքում» փոփոխություն անելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այն կրթության լրջագույն փոփոխություն է՝ միտված ոլորտի խորքային բարեփոխմանը: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ սահմանված է կրթության նվազագույն մակարդակ, որի շեմն այդ օրենքի նախագծով բարձրացվում է՝ ամրագրվելով 12-ամյա կրթության տիրույթում: Օրենքի ընդունման դեպքում այն տարածվելու է հաջորդ իններորդ դասարանցիների վրա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին` նախ ասելով, որ շեմը բարձրացնելու գաղափարը լավն է, բայց գաղափարի իրականացումը՝ այսօրվա դրությամբ անհնար: Պատգամավորը օրինակ բերեց ավագ դպրոցների գաղափարը, որը վնաս բերեց, որովհետև ոլորտը պատրաստ չէր այդ փոփոխությանը:
«Կրթությունը բարեփոխումների ենթարկվող ամենակոնսերվատիվ ոլորտներից է, որտեղ պետք են երկարատև ու խորը ուսումնասիրություններ: Այդ բարեփոխման համար չունենք ֆիզիկական ու տեխնիկական բարենպաստ պայմաններ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը, ևս մեկ անգամ կրկնելով, որ լավ բան է, երբ կրթական ցենզը բարձրացվում է, հավելեց, որ սոցիալական ծանր պայմաններ ունեցող երկրում հնարավոր չէ պարտադրել մարդուն այդքան տարի պարտադիր սովորել, որովհետև մարդը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել դպրոցն ու աշխատել՝ իր սոցիալական հոգսերը հոգալու համար: