|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու հարցը, որով նախատեսվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը: Խոսքը վերաբերում է օղու և ծխախոտի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերին:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում պետք է ներդաշնակեցնել ակցիային հարկի դրույքաչափերը` ծխախոտի ու օղու մասով, դրանք Հայաստանում չորս անգամ ավելի ցածր են, քան ԵՏՄ անդամ երկրներում:
«Այդ կապակցությամբ առաջարկվում է տասը տոկոսով ավելացնել ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը: Կոնյակը, գինին չեն մտնում դրույքաչափերի փոփոխության մեջ` հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության զարգացման գործում դրանք հիմնարար նշանակություն ունեն: Երկրորդ առաջարկությամբ նախատեսվում է վերանայել ակցիզային դրույքաչափը դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի համար, մասնավորապես՝ ավելացնել դրույքաչափերը»,- ասաց Վախթանգ Միրումյանը: