|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները:
Նախարարը ներկայացրեց նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը` նշելով, որ ԱԺ-ում այժմ քննարկվում է 12-ամյա պարտադիր կրթության անցնելու նախագիծը: Նրա հավաստմամբ` օրենքի ընդունումը ծրագրի ներդրման սկիզբն է լինելու:
«Փորձը ցույց է տալիս, որ 9-ամյա կրթությունից հետո տարեկան 4000-5000 աշակերտ դուրս է մնում կրթական համակարգից` մտածելով, թե վերջացրել է իր կրթությունը: Փաստ է նաև, որ 9-ամյա կրթություն ունեցող երիտասարդը հետագայում աշխատաշուկայում դժվարությամբ է իր տեղը գտնելու: Այս ամենը հաշվի առնելով` կփորձենք կյանքի կոչել 12-ամյա պարտադիր կրթության անցնելու նախագիծը: Կարևոր է, որ այդ երեխաները կտրվեն փողոցից, այսինքն` ստացվում է, որ այսպիսով նաև տվյալ երեխաների և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրն ենք լուծում»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ այդ դեպքում երեխան, ավարտելով դպրոցը, նաև որոշ չափով մասնագիտական կրթություն ստացած կլինի: