կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 16:55
Հասարակություն

Սովետական տարիներին պարտադիր էր 10-ամյա կրթությունը, բայց կրթության որակը Հայաստանում ամենալավն էր. Թևան Պողոսյան

Սովետական տարիներին պարտադիր էր 10-ամյա կրթությունը, բայց կրթության որակը Հայաստանում ամենալավն էր. Թևան Պողոսյան

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կրթությունը սահմանել 12 տարի:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս դրական գնահատեց պարտադիր կրթական շեմի բարձրացումը, բայց, պատգամավորի խոսքով, մի բան է ցանկությունը, մեկ այլ բան, թե ինչ հնարավորություններ ունենք և ինչպես կարող ենք իրագործել այդ փոփոխությունը:

 

Պատգամավորը օրինակ բերեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալը, երբ մինչ այդ ներկայացվում էին գեղեցիկ նկարագրեր թղթի վրա, որոնք իրական կյանքում, սակայն, չեն իրականանում:

 

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ կրթության ոլորտը չպետք է փորձադաշտի վերածել: Նա հիշեց խորհրդային ժամանակները, երբ պարտադիր կրթությունը տասնամյա էր, և թե ինչ բարձր որակ ուներ այդ ժամանակ կրթությունը Հայաստանում: Հետո եղան փոփոխություններ կրթության ոլորտում, և Թևան Պողոսյանի կարծիքով` ոլորտը գրանցեց ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց: «Այստեղ է, որ հարց է առաջանում` կարո՞ղ ենք քաղաքական կամք դրսևորել, որ կանգնեցնենք էքսպերիմենտները ու հարց տանք` արդյո՞ք պատրաստ ենք այդ էքսպերիմենտներին: 11-12 դասարաններում աշակերտները զբաղված են կողքից մասնավոր պարապմունքներով, որովհետև ներկա ժամանակներում դպրոցի նպատակը ոչ թե գիտելիք ստանալն է, այլ բուհ ընդունվելը»,- ասաց պատգամավորը:

 

Թևան Պողոսյանը նաև հարց ուղղեց կրթության նախարարին, թե ինչպես է լուծվելու մի տեխնիկական, բայց շատ կարևոր հարց: «Ես եմ` գնացել եմ դուրս, ապրել ու վերադարձել եմ, մեկ տարի էլ հետ եմ ընկել, 17 տարեկան եմ, երկու տարի էլ դեռ ունեմ սովորելու, հիմա 19 տարեկանում գնում եմ դպրո՞ց, թե՞ գնում եմ բանակ` ծառայելու»,- հարցրեց նա:

 

Պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք չարժե այդ կարևոր հարցում խորհրդարանական լսումներ անցկացնել: