|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Մերն է երկրի ապագան» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպում է դրամահավաք` «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով:
Զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք է ստացել Գևորգ Եղիազարյանը: Բուժման համար հարկավոր է դրամական օգնություն:
Գևորգ Էդիկի Եղիազարյանը՝ 1992-ին ծնված, 2011թ. դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում ՝շփման առաջին գծու , մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել: Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրայելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Դրամահավաքը տեղի կունենա ուրբաթ` ժամը՝ 04:00-07:00-ին, Հյուսիսային պողոտայում: