Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր, «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառմանը:
«Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,-ասաց նախագահը՝ շեշտելով՝ առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու են անվտագության ոլորտում՝ Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։
«Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Մենք ունենք արագ վերականգնման ներուժ եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարեւոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք պաշտպանել մեր շահերը»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով մեկ այլ ուժային կառույցի՝ ՀՀ ոստիկանությանը, նախագահն ասաց. «Մենք կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես Հայաստանի Հանարապետության օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ, աննորմա է այն, ինչ այսօր մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»:
Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց. «Առաջին անհրաժեշտ քայլերը, որոնք ձեռնարկելու են արտաքին քաղաքականության ոլորտում՝ դադարեցնելու ենք միջազգային ասպարեզում այսօր կիրառվող էժանագին շուստիրության քաղաքականությունը, ես սա որակում եմ էժանագին շուստրիություն: Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով՝ ժամանակակից թվային աշխարհում: Մենք կվերականգնենք վստահություն երկրի հանդեպ, որպես կանխատեսելի եւ հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով կառաջարկենք մեր բարեկամներին համագործակցության նոր եւ հասկանալի օրակարգ, պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ՝ պարտվածի բարդույթով: Մենք պետք է օգնենք մեր երկրին, ժողովրդին հաղթահարել պարտվողի բարդույթը»:
Մանրամասները՝ տեսանյութում: