Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7-ամյա Տիգրանը տառապում է «Դե Վիվո» հիվանդությամբ. այն բնորոշվում է գլխուղեղի աճի դանդաղեցմամբ, հոգեկան և շարժողական համակարգի զարգացման ուշացումով եւ պարբերաբար ուղեկցվում է նյարդային համակարգի հանկարծակի ցնցումներով: Այժմ թեև տղան բավականին մեծ է, սակայն դեռ չի կարողանում հասկանալի լեզվով արտահայտվել:
5 տարեկանում փոքրիկի ծնողները, տեսնելով, որ հայ բժիշկների նշանակած դեղատոմսերի արդյունքում տղայի վիճակն ավելի է ծանրանում, դիմել են Գերմանիայի բժիշկների օգնությանը: Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Տիգրանը տառապում է «Դե Վիվո» կոչվող հիվանդությամբ, որով Հայաստանում դեռ ոչ ոք չի հիվանդացել:
Ստացվում է, որ հայ բժիշկների նշանակած դեղերը սխալ են, իսկ փոքրիկի ցնցումները կանգնեցնելու և նրա առողջական վիճակը վերականգնելու համար օրական նա պետք է ստանա թանկ սննդատեսակներից բաղկացած մոտ 100 կալորիա պարունակող սնունդ:
Ծանր նյութական կացության մեջ հայտնված ծնողները փորձում են դիմել տարբեր կազմակերպությունների օգնությանը, սակայն դա չի բավարարում, քանի որ փոքրիկի բուժումը պետք է կրի պարբերական բնույթ: Այս առիթով էլ սոցիալական կայքերից մեկում բացվել է խումբ, որի նպատակն է օգնել երեխային:
«Ուղղենք բժիշկների սխալը և տանք փոքրիկ Տիգրանին նոր կյանքի երկրորդ հնարավորություն»,- նշում է խումբը, սակայն, ինչպես yerkir.am-ի հետ զրույցում ասաց տղայի մայրը, մեր բժիշկները մեղավոր չեն, քանի որ Հայաստանում հիվանդության միակ «կրողն» իր տղան է, ուստի եւ ճիշտ չէ տղայի հիվանդության հարցում մեղադրել բժիշկներին:
Դրամական օգնություն առաջարկողներին խնդրում ենք զանգահարել yerkir.am-ի խմբագրություն` 521501 հեռախոսահամարով (կտրամադրենք երեխայի ծնողների հեռախոսահամարները): Նյութին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: