Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1954թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին կոչ է արել սահմանել Երեխաների համաշխարհային տոն (Universal Children's Day)` որպես համաշխարհային եղբայրության և փոխըմբռնման օր, որը ուղղված կլինի աշխարհում երեխաների բարեկեցությունն ապահովելուն:
1959թ. նոյեմբերի 20-ը հիշարժան է նրանով, որ այս օրը ասամբլեան ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.` Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի 11 մլն երեխա մահանում է ՝ չբոլորելով իր 5-րդ տարին, եւս տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեն՝ չունենոլաով կյանքի ու զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:
Աշխարհի տարբեր երկրներում այս օրը կոմերցիոն եւ բարեգործական ակցիաներ են կազմակերպվում, որոնց հասույթը ուղղվում է բարեգործական ֆոնդերին, հիվանդանոցներին և մանկատներին:
Նույն ՄԱԿ-ի տվյալներով, ներկայում 800 միլիոն մարդ դեռևս շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում և տառապել քաղցից: 20 տոկոս կազմող ամենաաղքատ տնային տնտեսությունների երեխաները կրկնակի ավելի են ենթակա թերաճ լինելու վտանգին, քան ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաները, եւ նաեւ չորս անգամ ավելի մեծ է նրանց՝ դպրոցում չներգրավվելու հավանականությունը: Ամեն օր մինչև 5 տարեկան 16 հազ. երեխա մահանում է մինչդեռ, նրանց կարելի է օգնել։