|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով Twitter-յան իր էջում պահանջել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հրաժարականը, մի նոր սկանդալի հերոս է դարձել:
Ըստ Hurriyet-ի՝ իրեն հայ անվանելու համար Գյոքչեքը դատական հայց է ներկայացրել ստամբուլահայ լրագրող, գրող Հայկո Բաղդատի դեմ, ով երկրի փոխվարչապետի հրաժարականը պահանջելու կապակցությամբ Գյոքչեքի մասին Twitter-ում գրել է. «Գյոքչեքը հայ է: Մայրաքաղաքը հանձնել են հայի։ Ափսոս»:
Գրառումից հետո Անկարայի քաղաքապետը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն վիրավորել են` հայ անվանելով:
«Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է»,- նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։
Անկարայի քաղաքապետը պոլսահայ լրագրողից պահանջում է 10.000 լիրա դրամական փոխհատուցում: