|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Բրիտանական BBC մեդիակորպորացիան Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիխ Գեկչեկին մեղադրել է իր լրագրողներից մեկին սպառնալու մեջ:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ BBC-ի թուրք թղթակից Սելին Գիրիթը սոցիալական ցանցերում հարձակումների է ենթարկվել Անկարայի քաղաքապետի կողմից` բողոքի ակցիաները լուսաբանելու համար: Արդյունքում լրագրողուհին ստացել է սպառնալիքներով բազմաթիվ հաղորդագրություններ:
Մեդիակորպորացիան թուրքական իշխանություններին կոչ է արել լրագրողներին ուղղակիորեն ճնշելու փոխարեն օգտվել BBC-ի հատուկ ծառայություններից: Լրագրողների բրիտանական ազգային միությունը նույնպես դատապարտել է թուրքական իշխանություններին լրագրողներին վախեցնելու համար: