|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Պոլսի Ֆերիքոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայ կինը բոյկոտել է Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ Աթեշյանի եկեղեցական քարոզը, ինչի պատճառով նախ դուրս է հրավիրվել եկեղեցուց, ապա՝ ձերբակալվել:
Ըստ «Ակօս»-ի՝ հայտնի է դարձել, որ Արամ Աթեշյանին բոյկոտողը գրող Բեսսե Քաբաքն է, ով Աթեշյանի քարոզի սկսվելու պահին իր բողոքն է արտահայտել՝ Աստվածաշունչը ձեռքին բռնած, բարձր աղոթելով: Աթեշյանը պահանջել է դուրս հանել Քաբաքին քարոզը սկսել կարողանալու համար:
Քաբաքը եկեղեցու մոտ կանգնած ոստիկանների կողմից բաժանմունք է տարվել և բաց թողնվել միայն Աթեշյանի քարոզի ավարտից հետո՝ մոտ մեկ ժամ անց: Բաժանմունքում եղած ժամանակ ոստիկանները Քաբաքին հեգնել են՝ ասելով. «Դուք մեր հյուրն եք»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրապարակված նամակից հետո եկեղեցական նիստ էր գումարվել, որի ժամանակ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ էր վերանշանակվել Արամ Աթեշյանը, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր կերպով հայտնել է իր` հրաժարական տալու մտադրության մասին: