Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Հանդիպման ժամանակ Վանեցյանը հերքել է այն լուրը, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները (FBI) ժամանել են Հայաստան` գործողություններ կատարելու կամ որևէ հարցում են ուղարկել Հայաստանի անվտանգության ծառայությանը:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստան են ժամանել FBI խմբի քննիչները, և որ Հայաստանում իրականացնում են հետաքննական գործողություններ: Ասվում էր նաև, որ ԱՄՆ քննիչները հետաքրքրված են եղել Հայաստանից ԱՄՆ տեղափոխված ապօրինի գումարներով:
ԱԱԾ նորանշանակ տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում:
«Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,- հայտարարեց նա:
Վանեցյանի խոսքով` այդ սխեմաների շրջանակում որոշ մարդիկ պետությունից տարիներ շարունակ գումար են գողացել ու ապօրինի հարստացել.
«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, ոչ թե գնան բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ: Ակտիվ աշխատանք է ընթանում կոռուպցիայի դեմ։ Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը»,- հայտարարեց նա` մատնանշելով այդ ծառայությունները՝ մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ծառայություններ։