կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 08:47
Քաղաքական

Աշոտ Աղաբաբյանի ընկերությանը դատի են տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար. «Ժամանակ»

Աշոտ Աղաբաբյանի  ընկերությանը դատի են տվել  «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն այժմ էլ դատի է տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար: Մոտ մեկ տարի է՝ Աղաբաբյանը դատարանում վիճարկում է մարզադաշտը մոտ 60 մլն դրամով տուգանելու հարկային մարմինների որոշումը:

«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել այս տարվա հունիսի 26-ին: Հարկային մարմինը համոզված է, որ Աղաբաբյանը միտումնավոր է սնանկության տարել «Հրազդան»-ը: «Դատարանն է սնանկ ճանաչելու որոշումը կայացրել, ոչ թե Աղաբաբյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, որ միտում է տեսնում հարկային մարմնի գործողություններում. «Դու ես ինձ թալանում, ե՞ս եմ թալանչին: Հայաստանում չկա առեւտրային կամ արտադրական հիմնարկ, որ տուգանված չլինի»: Մեր հարցին, թե Գագիկ Խաչատրյանը չի՞ հավատում, որ մարզադաշտը իրոք սնանկ է, որ նորից դատի է տալիս, Աղաբաբյանն ասաց. «Իսկ Գագիկ Խաչատրյանը ո՞ւմ է հավատում որ, ինքն իրավունք էլ չունի հավատալու: Ինքը պետք ա ստուգի, ինքը էդ մարմինն ա, բայց ստուգելուց հարկավոր է խելոք ստուգել»: Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը: Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքերով՝ մարզադաշտն արժե 50 մլն դոլար: Սնանկացած պատգամավորը պատրաստվում է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել:

«Կհայտարարենք, որ առողջացման ենք գնում: Առողջացման ծրագրի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Հնարավոր է, որ 80 տոկոսը կարողանանք վաճառել մարզադաշտի խաթեր, որ այն փրկվի»,- ասաց սեփականատերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում