|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2014 թվականի առաջին երկու ամիսներին «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի' իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը» խախտելու համար Երևան քաղաքում գործունեություն իրականացնող թվով 539 տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են վարչական տույժի' ընդհանուր առմամբ, 8 միլիոն 920 հազար դրամ:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել' հունվար ամսին թվով 216, իսկ փետրվար ամսին թվով 323 տնտեսվարող սուբյեկտներ։ Վարչական տույժի ընդհանուր գումարը կազմել է, համապատասխանաբար, 3.570.000 ՀՀ դրամ և 5.350.000 ՀՀ դրամ։