Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Տեղեկություն էինք ստացել, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ խոշոր չափի՝ 10 միլիոն դրամի խաղադրույք է կատարել առ այն, որ Հայաստանը գոնե մեկ գոլ կխփի: Պատգամավորին բախտը ժպտացել է, Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում գոլ է խփել: Խաղադրույքի գործակիցը եղել է 1.7, արդյունքում պատգամավորը շահել է 17 միլիոն դրամ:
Լուրը ճշտելու համար զանգահարեցինք Գուրգեն Արսենյանին, պատշաճ ներկայացանք ու շարադրեցինք մեր հարցը: Նախ պրն Արսենյանը մի պահ դադար տվեց և պատասխանեց. «Ոչ, ճիշտ չի, որովհետև ես Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ ընդհանրապես նման բանով չեմ զբաղվում»:
Առհասարակ, վերջին շրջանում նման խոշոր չափի խաղադրույք կատարե՞լ է: «Ոչ, չեմ կատարել»: Իսկ ընդհանրապես՝ խաղո՞ւմ եք, խաղադրույքներ կատարո՞ւմ եք. հարցից Արսենյանը բորբոքվեց, «Ա՛յ տղա, շատ հեռացար, հարց ես տվել՝ պատասխանեցի, մի հատ էլ ռենտգենս չուղարկե՞մ լսես, նայես»:
Երբ պատասխանեցինք, որ հանգիստ հարց ենք տվել և հանգիստ էլ պատասխան էինք ակնկալում, Արսենյանն անցավ «տղայական» ռազբիրատի. «Ընգերներիդ հարցրա դրա մասին, ա՛յ երիտասարդ... ,մի զանգի, որովհետև մյուս անգամ կբռնեմ ՛ու...»: Հասկանալով, որ ծանր հոգեվիճակում է գտնվում մարդը, չթողեցինք, որ շարունակի խոսքն ու ավելի բարդացնի իր վիճակը՝ անջատեցինք հեռախոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։