|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սույն թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա գիտաժողով` նվիրված արևելագետ, գիտության կազմակերպիչ և պետական հասարակական գործիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի 100-ամյակին:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
Ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը հանդես կգա «Հայոց ցեղասպանության թեման Հովհաննես Ինճիկյանի աշխատություններում» զեկույցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի և պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի ելույթները նվիրված են Հովհաննես Ինճիկյանի կյանքին ու գործունեությանը: