կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 21:23
Քաղաքական

Չեմ կարող խոստանալ, թե կաջակցենք նոր ատոմակայանի կառուցմանը. ԵՄ պաշտոնյա

Չեմ կարող խոստանալ, թե կաջակցենք նոր ատոմակայանի կառուցմանը. ԵՄ պաշտոնյա

Այսօր ԱԺ-ում, ուր ընթանում էր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսին, որ երբ խոսվում է ԵՄ-ի կողմից Հայաստանին անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու հարց մասին, ապա հայերին հետաքրքրում է, թե ո՞ր ոլորտի անվտանգության մասին է խոսքը:

 

«Դուք խոսեցիք նաև Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցելու մասին: ԵՄ-ն կարո՞ղ է, օրինակ, աջակցել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման հարցում»,- հարցրեց Թևան Պողոսյանը:


Ադրիանո Մարտինսը նշեց, որ խոսքը գնում է ԵՄ-ի կողմից այնպիսի անվտանգության մասին, որը կնպաստի հայաստանցիների բարեկեցության ապահովմանը:


«Անվտանգությունը կարող է ընդգրկել էներգետիկ  ոլորտում միջուկային անվտանգության հարցերը, բայց նոր ատոմակայանի կառուցման հետ կապված, այս պահի դրությամբ, չեմ կարող ասել, որ կաջակցենք: Դրա համար անհրաժեշտ է ներգրավել նոր վարկային միջոցներ, որովհետև միայն դրամաշնորհներով հնարավոր չի լինի այն կառուցել»,- ասաց նա: