Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային. հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը հասարակական ու տնտեսական առաջընթացի կարեւոր նախապայմաններից է: Այս առումով փոխվարչապետը նաեւ բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում:
Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա ծրագրերը եւ նախաձեռնությունները` նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում կառույցը իր առաքելությունն իրականացնելու հարցում զգալի արդյունքների է հասել եւ ընդհանուր առմամբ երկրում երեխաների բարեկեցությունը առաջընթաց է գրանցել:
Նա նաեւ գոհունակություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի նկատմամբ կառավարության աճող ուշադրություն կապակցությամբ:
Տանյա Ռադոչայը նշել է, որ հաշվի առնելով կառավարության մեկնարկած նախաձեռնությունները բնակչության աճը խթանելու ոլորտում, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը:
Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ներդրումը երեխաների բարօրությունում դա ներդրում է Հայաստանի ապագայում: Իսկ երեխաների եւ դեռահասների համար լավ պայմանների ստեղծումը մեծապես նպաստում է ներառական հասարակության ձեւավորմանը:
Տիգրան Ավինյանը եւ Տանյա Ռադոչայը քննարկել են նաեւ մարզերում նախադպրոցական հաստատությունների ծածկույթի մեծացմանը եւ երեխաների ոլորտում վիճակագրությանը վերաբերող հարցեր: