|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Զիյա Փիրը խոսել է արտահերթ նախագահական ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին իրենց կողմից հնարավոր առաջադրման մասին:
Ըստ DHA-ի՝ նա նշել է, որ քրդամետ կուսակցությունում Գյուլենին առաջադրելու պահանջ կա, իսկ եթե առաջադրվի, իրենք միայն կաջակցեն նրան: «Այդ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ պայքարում նրան կաջակցենք»,- ասել է պատգամավորը։
Խոսելով նաև Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից՝ նա հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել: