կարևոր
3619 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 16:59
Աշխարհ

Ռուսաստան-Թուրքիա. «Աքքույու» ատոմակայանի շինարարության ավարտը կարող է խնդիրների առաջ կանգնել

Ռուսաստան-Թուրքիա. «Աքքույու» ատոմակայանի շինարարության ավարտը կարող է խնդիրների առաջ կանգնել

Հունիսի 13-ին Թուրքիայի ծովափնյա Մերսին նահանգի »Ռոսատոմ» պետական կորպորացիայի հաշվին կառուցվող «Աքքույու» ատոմակայանի հարթակում աշխատանքային այցով եղել է ՌԴ Պետական Դումայի պատգամավորների պատվիրակությունը: Հյուրերին ուղեկցում էին Akkuyu Nükleer ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեեւան եւ ծրագրի այլ ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում Մոսկվայից ժամանած հյուրերին մանրամասն ներկայացվել է ռուս-թուրքական էներգետիկ համագործակցության «դրոշակակիր» հանդիսացող օբյեկտի կառուցման մասին: ««Աքքույու» ատոմակայանի նման մասշտաբի նախագծի յուրահատկությունն այն է, որ այն զգալի ազդեցություն է թողնում Թուրքիայի տեխնոլոգիական, տնտեսական եւ սոցիալական զարգացամն վրա։ Թուրքիան ստանում է ոչ միայն ատոմակայան իր տարածքում, այլ նաեւ որակյալ ինժեներական անձնակազմ, ատոմային էներգետիկայի զարգացման պատրաստի ճանապարհային քարտեզ, արտադրության տեղայնացման խթան», – գործընկերների համար ուրախացել է տիկին Անաստասիա Զոտեեւան՝ հավելելով, որ իր ղեկավարած ընկերույթունը հետեւողականորեն կատարում է «Ռոսատոմի» արտասահմանյան պարտավորությունները։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, կայանի կառուցումը ձեռնտու է ռուսական արդյունաբերությանը, երկարաժամկետ ծանրաբեռնվածություն ապահովելով բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող ձեռնարկությունների համար. «Մենք բարձր ենք գնահատում նման արդյունավետ փոխգործակցությունը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը օգուտ բերի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջազգային համագործակցութայնը»: «Աքքույու նուկլեար»ի շինարարության եւ արտադրության կազմակերպման գծով տնօրեն Դենիս Սեզեմինի խոսքով՝ «ապրանքների եւ ծառայույթունների տեղայնացման ընդհանուր մակարդակը, մեր հաշվարկներով, կկազմի նախագծի արժեքի մոտ 40% - ը։ .. Այս պահին տարածաշրջանում կա 7 միլիարդ դոլար կամ ստորագրված, կամ ստորագրման փուլում գտնվող պայմանագրեր»։ Թուրքական կողմը մատակարարում է բացարձակապես ցանկացած նյութ՝ ներառյալ բետոն, ամրաններ, ջրամեկուսացում, սարքավորումների տարրեր, ինչպիսիք են օդափոխությունը, էլեկտրաշարժիչները, մատակարարման եւ արտանետման համակարգերը, Բացի այդ, այն «ամբողջությամբ իրականացնում է ընդհանուր շինարարական աշխատանքները, բացի մոնտաժային աշխատանքներից, մենք ստանում ենք փոխադրման ծառայություններ»: Միեւնույն ժամանակ, ՌԴ – ից մատակարարվում է, մասնավորապես, ամբողջ ռեակտորային կայանքը՝ ավելի քան 100 միավոր սարքավորումներ В России оценили уровень локализации на строительстве АЭС "Аккую" - 03.07.2024, ПРАЙМ (1prime.ru)։

Թուրքիայում առաջին ԱԷԿ - ի կառուցումը համաշխարհային ատոմային արդյունաերոբւթյան առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build – Own – Operate (կառուցիր – տիրիր – շահագործիր) մոդելով, որն ի սկզբանե կասկածի տակ է դրվել որոշ մասնագետների կողմից (որպես անհարկի նախապատվություն գործընկերների համար) եւ պարբերաբար ուղեկցվել է տարբեր տեսակի դատվարություններով եւ ոչ միայն հիացական, այլեւ քննադատական հրապարակումներով թուրքական ԶԼՄ-ներում: Բացի պետական վարկերից, «Ռոսատոմը» նախագծում ներգրավել է նաեւ առեւտրյին վարկեր, մասնավորապես՝ Սբերբանկից (մոտ 800 միլիոն դոլար), Սովկոմբանկից (մոտ 300 միլիոն դոլար) եւ տարածաշրջնների զարգացման Համառուսաստանյան բանկից (10 միլիարդ ռուբլի): Բացի շինարարության պայմանագրից, Թուրքիան «Ռոսատոմի» հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել կառուցվող ատոմային օբյեկտների համար վառելիքի մատակարարման վերաբերյալ: «Աքքւյու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է 4 էներգաբլոկ՝ ռուսական ВВЭР 3+ սերնդի ռեակտորներով՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը կցանկանար առաջին բլոկը շահագործման հանձնել արդեն ընթացիկ տարում։ Մինչդեռ, միջկառավարական համաձայնագրի պայմանների համաձայն, դա պետք է տեղի ունենա բոլոր թույլտվությունները ստանալուց հետո յոթ տարվա ընթացքում, այսինքն՝ հաջորդ տարվա ապրիլին Akkuyu’nun nükleer kalbini ilk ve son kez Hürriyet görüntüledi... 100 yıl kapalı kalacak | Hande FIRAT Köşe Yazısı - Hürriyet Haberler (hurriyet.com.tr) akkuyu:%20yolsuzluk%20soru%C5%9Fturmas%C4%B1%20Rusya%E2%80%99da%20PR%20kampanyas%C4%B1%20T%C3%BCrkiye%E2%80%99de:

«2025 թ-ին առաջին ռեակտորը շահագործման հանձնելու ժամկետն է։ Աշխատանքները շարունակվում են եւ ավարտական փուլում են։ Վստահույուն կա՝ կայանը շահագործման կհանձնվի պայմանագրային պարտավորությունների համաձայն։ Ամեն ինչ արվում է շահագործման հանձնումն արագացնելու համար», – նշել Պետդումայի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին, որը Թուրքիայում էր գտնվում միջխորհրդարանական բարեկամության խմբի այցի շրջանակներում՝ հավելելով, որ ավելի վաղ «Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպումը հենց նվիրված էր նրան, որպեսզի ստեղծվի նախագծի ավելի արագ իրականացման մեխանիզմ, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն բոլոր հարցերը, օրինակ՝ սարքավորումների առաքման, անձնկազմի ձեւակերպման համար մաքսային ընթացակարգերի արագացման հարցը»: Առաջին բլոկի ենթադրյալ գործարկումից մեկ տարի առաջ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը այցելել է շինհրապարակ, ծանոթացել գործարկման աշխատանքների ընթացքին՝ էներգաբլոկի կառուցման վերջին փուլին, որը ներառում է կարգավորման, վերահսկման եւ փորձարկման մի շարք գործողույթուններ։ «Այս տարի մենք ամբողջությամբ կստուգենք բոլոր համակարգերը՝ առաջին միացումը, կիրականացնենք հիդրավլիկ փորձրկումներ, կկատարենք վառելիքի սիմուլյատորների բեռնումն անմիջապես ռեակտորի մեջ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարի «Աքքույու» ԱԷԿ – ի առաջին բլոկը դառնա Թուրքիայի էներգահամակարգի մի մասը», - խոստացել է Լիխաչովը։

Իսկապես, պարբերաբար լրատվական գործակալույթունների ժապավեններում լուրեր են հայտնվում այս կամ այն տեսակի աշխատանքի կատարման մասին։ Միեւնույն ժամանակ, ամերիկացիները պատժամիջոցների քաղաքականության շրջանակներում փորձում են ազդել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծի վրա՝ արգելանք դնելով դրա համար նախատեսված միջոցների վրա, հայտրարել է պարոն Լիխաչովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի եթերում։ «Փոխհաշվարկների գործողությունը հարվածի տակ է։ Նրանք գումար են առգրավում: Նրանք ամերիկացիներ են, որոնք շարժվում են մեր իրավաբանական անձանց, մեր բանկերի միջեւ։ Դե, մանրուքներից շատ բաներ են ջիս երես դուրս գալիս: Բայց շները հաչում են, քարավանները՝ գնում, եւ չնայած մատակարարումները սահմանափակելու եւ լոգիստիկան խաթարելու փորձերին, նախագիծը զարգանում է ըստ նախատեսված պլանի На АЭС "Аккую" завершили монтаж обеспечивающей прочность реакторного здания системы (tass.ru): Ամերիկացիները խանգարում են «Աքքույու» ԱԷԿ-ի համար սարքավորումների մատակարամանը, իր հերթին պատմել է Պավել Զավալնին. Որպես օրինակ՝ կայանի ելքի սարքի մատակարարը Siemens-ն էր։ Ամբողջությամբ վճարված սարքավորումները, որոնք պատրաստ են առաքման համար, Siemens-ը չի առաքում: Ընդ որում, կայանը գտնվում է Թուրքիայում, ոչ մի հիմք չկա, «Ռոսատոմը» պատժամիջոցների տակ չէ»։ Նման կետային սահմանափակումները դժվարություններ են ստեղծում ծրագրի իրականացմն մեջ, եւ, ցավոք, նման օրինակները մեկից ավելին են: Այնուամենայնիվ, կայանը կավարտվի, կան փոխարինումներ, այդ թվում՝ բարեկամ երկրներից (նույն Չինաստանը), եւ ակնկալվում է, որ, ինչպես նախկինում ենթադրվում էր, հաջորդ տարվանից առաջին բլոկը շահագործման կհանձնվի В России обозначили преграды со стороны США при строительстве АЭС «Аккую» в Турции: Политика: Россия: Lenta.ru:

Խնդիրը չի շրջանցել նաեւ Էրդողանը, որի կառավարությունն «Աքքույու»-ից հետո պատրաստվում է եւս երկու ատոմակայան՝ երկրի էներգետիկ անկախության որակապես այլ մակարդակի նշանառությամբ։ Վերադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ դա պատմել է Գերմանիայի հետ կապված խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին, այն է՝ «տուրբինները, որոնք պետք է ժամանեն «Աքքույու» ատոմակայանի համար, սպասում են գերմանական մաքսատանը։ Դա մեզ մոտ լուրջ անհանգստություն է առաջացրել, եւ ես այդ մասին հիշեցրել եմ կանցլեր Շոլցին մեր հանդիպման ժամանակ»։ Միաժամանակ նկատենք՝ սա ամենեւին էլ միակ խնդիրը չէ Բեռլինի հետ Անկարայի երկխոսության մեջ, որը էմբարգո է տարածել Թուրքիա պաշտպանական արդյունաբերւոթյան արտադրանքի մի շարք տարրերի, այդ թվում՝ ALTAY հիմնական մարտական տանկի էներգաբլոկի արտահանման վրա եւ այլն Cumhurbaşkanı Erdoğan: Akkuyu NGS için türbinlerin Alman gümrüğünde bekliyor olması bizi ciddi manada rahatsız etmiştir (aa.com.tr)։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական տարբերակով էներգաօբյեկտների կառւոցման առանձնահատկությունը կայանում է ներկրվող սարքավորումների բավականին լուրջ մասնաբաժնի մեջ, որն անհրաժեշտ է շինարարությունը «բանտապահ» պայմաններով իրականացնելու համար»,-այս կապակցությամբ գրում է «Թուրքիան է» հեռագրային ալիքի հեղինակ Իվան Ստարոդուբցեւը,- Արեւմուտքը հնարավորություն կտա՞ ռուս-թուրքական համագործակցության «տոնը» ատոմային էներգետիկայի ոլորտում, թե՞ կխաթարի այն։ Հաշվի առնելով, որ Արեւմուտքի շահերից չի բխում ոչ Ռուսաստանի կողմից Թուրքիայում շրջադարձային ծրագրի իրականացումը, ոչ էլ Թուրքիայի կողմից գործող ատոմակայան ունենալը համապատասխան տեխնոլոգիաների ստացմամբ»։ Telegram: Contact @turkey_is

Պետք է ենթադրել՝ այս բոլոր խնդիրների ըմբռնումը նախապես կար, երբ քաղաքկան որոշում էր կայացվում նախագծի իրականացման վերաբերյալ։ Պետք է ենթադրել՝ նշված հարցերի պատասխանները ստացվելու են «կայանի գործարկմանը հասնելու գործընթացում», ինչը, ըստ Ստարոդուբցեւի, ամենեւին չի նշանակում նախագծի ավարտ»: Մենք էլ մեր հերթին կարող ենք ենթադրել, որ խոսքը նվազագույնը շինարարական ծախսերի լուրջ աճի մասին է, ինչն իր հերթին չի կարող չհանգեցնել ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացմանը։ Իսկ դա, իր հերթին, կարող է չհամապատասխանել թուրք գործընկերներին՝ ապահովելով դատական եւ արբիտրաժային հանգամանքների հերթական փուլը, ուղեկցվում է «արեւելյան» բիզնես վարելու ավանդական մեթոդներով։

Հ.Գ. հուլիսի 17-ին Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության եւ էներգետիկայի նախարարները այցելել են Նիգեր՝ ակնհայտորեն հետաքրքրվելով թուրքական ընկերությունների՝ Նիգերի ուրանի հանքավայրեր մուտք գործելու հեռանկարներով: Ավելի վաղ Նիամեյի ռազմական կառավարությունը կանադական եւ ֆրանսիական ընկերություններից հետ էր կանչել հանքավայրերի շահագործման իրավունքը: Հայտնի է՝ աֆրիկյան երկրում ուրանի հանքավայրերով հետաքրքրված էր «Ռոսատոմը»։ Ակնհայտ է՝ էներգետիկ կախվածությունը ռուսական պետական կորպորացիայից չի բավարարում Ակ-Սարային, ինչն էլ պայմանավորել է բարձրաստիճան դեսանտի վայրէջքը Նիգեր՝ հումքի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ապահովելու համար Telegram: Contact @Svoidanash։

 

Ալեքսանդր Գրիգորեւ 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ vpoanalytics.com