Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
5 կուսակցություններ ներառող «Ազատ Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչներ Անդրիաս Ղուկասյանն ու Արշակ Սադոյանը ԿԸՀ ներկայացրեցին անհրաժեշտ փաստաթղթերը:
Դաշինքում ընդգրկված են Հայ կառուցողական կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորումը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։
Ցուցակը գլխավորում է «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը։
Երկրորդ տեղում Անդրիաս Ղուկասյանն է, երրորդ տեղում՝ Աննման Խաչատրյանն է (ԱԻՄ), 4-րդ տեղում:
«Մեր դիրքորոշումն է, որ ոչ մի դեպքում կոլաիցիա չենք կազմի ոչ իշխող ուժի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա համախոհների հետ: Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների կեսը դեռ կողմնորոշված չէ: Մեր նպատակն է մեր քաղաքացիների համար ստեղծել արժանի ընտրություն»,-ասաց Անդրիաս Ղուկայսանը:
Նա ընդգծեց, որ իրենք հանդես գալիս Հայաստանի աշխարհաքաղաքական կվեկտորը փոխելու դիրքերից. «Մենք հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին»:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ ցուցակում ներառված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: