Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մտայնությունը, թե նախագահի մասնակցությունը ընտրություններին ենթադրում է նաև իշխանական ռեսուրսների օգտագործում, կվերանա. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` նշելով, որ կուսակցությունն անում է ամեն ինչ, որ ոչ միայն ընտրությունների ընթացքը լինի հավուր պատշաճի, այլև` հանրային ընկալումը:
Խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակների մասին՝ նա ընդգծեց, որ ցուցակում դասավորությունը և նմանատիպ հարցերը քննարկվում են կուսակցական շրջանակներում: «Կոռեկտ էլ չէ այդ մասին խոսելը: Այս կամ այն անձի՝ ցուցակում հետ ու առաջ լինելը որոշվում է կուսակցության ներսում: Այն խոսակցությունները, թե ինչով էր մեկը մյուսից լավը, որ ավելի առաջ եղավ մյուսից, կոռեկտ չեմ համարում»,- ասաց պատգամավորը:
Մինասյանի խոսքով՝ իրենց ցուցակում համադրված է երիտասարդների և ավելի տարիքովների փորձը: «Փորձի և ավյունի ներդրումը խորհրդարանում դրական ազդեցություն կունենա կուսակցական խորհրդարանական աշխատանքում»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ իրենց կուսակցության ցուցակը Սերժ Սարգսյանը չի գլխավորում, Մինասյանն ասաց՝ ցանկությունը մեծ է, որ ամեն ինչն արվի ոչ միայն օրենքի տառին համապատասխան, այլև հասարակական ընկալումը լինի ճիշտ:
«Այն մտայնությունները, որոնք շեշտադրվում էին նախորդ ընտրությունների ժամանակ, որ նախագահի՝ ընտրություններին մասնակցությունը ենթադրում է նաև իշխանական ռեսուրսների օգտագործում, դա ևս կվերանա, դա ևս ստվեր չի գցի ընտրությունների վրա: Եվ այս առումով նախագահն ինքը ցանկացավ, որ այս անգամ ինքը չգլխավորի ցուցակը: Կային այլ կարծիքներ, բայց այստեղ որոշիչը նրա կարծիքն է»,- ասաց ՀՀԿ-ականը:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ցուցակում չընդգրկվելու մասին էլ ասաց, որ խնդիրը մշտական բնակության մեջ էր, ապա ընդգծեց, որ ՀՀԿ-ի` հաջողության հասնելու պարագայում Կարեն Կարապետյանն իրենց` վարչապետի պաշտոնի թեկնածուն է: