|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի Մուղլա շրջանում Բայրամ Էրգեն անունով տղամարդը հրացանով կրակել է կնոջ վրա ու ոտքերի տակ գցել 7 ամսական երեխային: Կինը տեղում մահացել է, իսկ երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Ըստ Hurriyet-ի՝ տղամարդը պնդել է, որ աներն ու զոքանչն անպատվել են իրեն, այդ պատճառով դիմել է նման քայլի: Լրագրողների հարցին` զղջում է այդ արարքի համար, Էրգենը պատասխանել է՝ ոչ:
Տղամարդուն ձերբակալել են: Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է: