Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Ռուբեն Գրիգորյանի պատմությունը
1908 թ., Կարին
Դիանա Գրիգորյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որը լսել է պապից, վերջինս էլ՝ իր տատից: Կառավարությունը հայտարարել է, թե բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Տատը որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված բոլոր երեխաները մահացել են:
«Հայոց ցեղասպանության մասին ցանկացած պատմություն լսելիս մարմնովս սարսուռ է անցնում: Նման մի պատմություն էլ իմ ընտանիքն ունի, որն ինձ պատմել է իմ պապիկը, նրան էլ իր հերթին իր տատն է պատմել:
Կարավառությունը հայտարարել է, որ մեր գյուղում սուր վարակիչ հիվանդություն կա, և բոլոր տղա երեխաներին պետք է պատվաստել: Պապիկիս տատիկը, չկորցնելով իրեն, որոշել է տղային պահել երկար զգեստի տակ ու հայտարարել, որ իրենց տանը տղա երեխա չկա:
Այդպիսի խիզախություն, այդպիսի անվախություն, այդպիսի քաջություն կարող է ունենալ որդուն շատ սիրող հայ մայրը: Թաքցնելով իր արարքը և չասելով ոչ մեկին, նա փրկում է թուրք կառավարիչներից իր որդուն: Որոշ ժամանակ անց պարզում են, որ պատվաստված բոլոր երեխաները մահացել են: Տղան հայտնվել է ամերիկյան որբանուցում՝ փրկվելու նպատակով: Երկար տարիներ անց թերթերի օգնությամբ նրան գտնում և վերադարձնում են Հայաստան»: