Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել: Հղում են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ինչը բացարձակ ապօրինի է: Դա հանցագործություն է, անհիմն կերպով ընտրական իրավունքին խոչընդոտելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Ըստ տարածված լուրերի այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից, իսկ մերժման տեքստի ձևը միասնական տրամադրվել է բոլորին:
Նկարում` մեկ օրինակ է և անձը, ում իրավունքը խախտվել է, պատրաստվում է գնալ ՀՔԾ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:
Հ.Գ. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ: Բոլոր կատարողները և կազմակերպիչը պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գրել է Հովհաննիսյանը: