|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մարտի 15-ին` ժամը 23.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Օպել Վեկտրա» մակնիշի 34ZA334 պ/հ (վարորդ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը և անջատել մարտկոցը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել գազի արտահոսքը: